Փրկարար ծառայությունը հունիսի 7-ին, ժամը 11.32-ին ահազանգ է ստացել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածում` Արզնիի խաչմերուկի մոտակայքում, մոտոցիկլետը կողաշրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 01 ԼԼ 172 պ/հ մոտոցիկլետը (վարորդ Պ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:

Դեպքի վայր ժամանած «1-03» ծառայության աշխատակիցները վարորդին տեղափոխել են Աբովյանի ԲԿ: