Հունիսի 5-ին, ժամը 22.10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Բագրեւանդի փողոցում վրաերթի է ենթարկել 51-ամյա Մարատ Ստեփանյանին, որը ժամը 23.00-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























