Հունիսի 5-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով 1972 թ. ծնված Արթուր Ե.-ին հիվանդանոց տեղափոխելու մասին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանները պարզել են, որ հունիսի 5-ին, ժամը 23.30-ին, Սեբաստիայի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում, վիճաբանության ժամանակ, նրան ծալովի դանակով հարվածել եւ վնասվածքը հասցրել է 1983 թ. ծնված Սեւակ Ս.-ն, որը հունիսի 7-ին, ժամը 00.10-ին, ներկայացել է բաժին եւ խոստովանել հանցանքը:
Սեւակ Ս.-ն ներկայացվել է ոստիկանության քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:





























