Հունիսի 6-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Իջեւանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Իջեւան քաղաքի Բենտոնիտի գործարանի մոտակայքում ականանման առարկա կա:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության օպերատիվ եւ մի շարք գերատեսչությունների հատուկ խմբերը նշված վայրից հայտնաբերել են 122 մմ տրամաչափի 2 արկ, որոնցից մեկը` պայթուցիչով:
Ըստ մասնագետի եզրակացության` արկերը պիտանի չեն օգտագործման համար:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:





























