Ուկրաինայում միակ պետական լեզուն ուկրաիներենը կլինի: Այդ մասին իր երդման արարողության ժամանակ ասել է նախագահ Պյոտր Պորոշենկոն:
«Ազատ ապրել նշանակում է նաեւ ազատ խոսել մայրենի լեզվով, առաջնորդվել սահմանադրության 10-րդ հոդվածով, իսկ այն ուկրաիներենը սահմանում է՝ որպես միակ պետական լեզու», - ընդգծեց Պորոշենկոն:
Նախագահը նշել է, որ Ուկրաինայի սահմանադրությունը նաեւ երաշխավորում է երկրի տարածքում ռուսաց եւ այլ լեզուների ազատ զարգացումը:





























