Երեւանի բնակչուհի, 50-ամյա Սեդա Գ.-ն մեղադրվում է ամուսնուն դանակահարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեդեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերի 15-ին ժամը 20:00-ի սահմաններում: Սեդան իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճել է ամուսնու՝ Մհեր Ս.-ի հետ: Վիճաբանության ընթացքում Սեդան խոհանոցային դանակով հարվածել է ամուսնու որովայնին՝ վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող վնաս:

Սեդա Գ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է ազատազրկում՝ երեքից յոթ տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ: