Ստամբուլում՝ քաղաքապետարանի շենքի բացման արարողության ժամանակ մահափորձ է տեղի ունեցել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ։ Տեղեկությունը թուրքական լրատվամիջոցներն են տարածել։

Արարողության ավարտից հետո, երբ վարչապետին սպասարկող ավտոշարասյունը դանդաղ շարժվել է բազմության միջով, անվտանգության ծառայության գործակալները զինված մարդու են նկատել։  Տեսնելով, որ ոստիկաններն իր ուղղությամբ են շարժվում՝ վնասազերծելու համար, անհայտ անձը Էրդողանի ավտոմեքենայի ուղղությամբ ատրճանակ է նետել։ Քիչ անց նրան ձերբակալել են եւ ոստիկանության բաժին բերման ենթարկել։

Հաղորդվում է, որ 32-ամյա կասկածյալը կապված չէ որեւէ կազմակերպության հետ։  Հարցաքննության ժամանակ նա ասել է, որ ցանկանում էր ոչ թե սպանել, այլ՝ վախեցնել վարչապետին։