2003 թ.-ից սպանության եւ զենքի անօրինական շրջանառության մեղադրանքներով հետախուզվող ՀՀ քաղաքացին ձերբակալվել է Վոլգոգրադում, հաղորդում է Վոլգոգրադի երկրամասի Ներքին գործերի նախարարությունը:
37-ամյա տղամարդու ձերբակալության հատուկ գործողությանը մասնակցել են ՆԳՆ-ի, Անվտանգության դաշնային ծառայության եւ Ինտերպոլի աշխատակիցները ոստիկանական հատուկ ստորաբաժանման աշխատակիցների ուժային աջակցությամբ:
Սպանությունը, որի համար մեղադրվում է ձերբակալվածը, կատարվել է 2003թ. Հայաստանի տարածքում: Ներկայումս որոշվում է մեղադրյալին Հայաստանին փոխանցելու հարցը, հաղորդվում է Վոլգոգրադի շրջանի ՆԳՆ-ի կայքում:
Մեղադրյալը հետախուզության մեջ էր գտնվում 2003թ.-ից ի վեր, հաղորդում է «Волга-Медиа»-ն՝ վկայակոչելով շրջանի ՆԳն-ի մամուլի ծառայությանը:
Ձերբակալվածի անունը, ինչպես նաեւ հանցագործության մանրամասները գերատեսչության կողմից չի հաղորդվում:





























