Եկել է ժամանակը որպեսզի հայկական կողմը հակառակորդի հարձակումներին պատասխան գործողություններ ձեռնարկի: Այս մասին հունիսի 7-ի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հատարարությանը, որ ադրբեջանական բանակը լավագույններից մեկն է, ղարաբաղյան պատերազմի մասնակիցը ընդգծեց, որ ադրբեջանական բանակը չի կարող այդպիսին լինել այն պարզ պատճառով, որ այն միատարր չէ: «Նրանք ստիպողաբար հավաքում են լեզգիներին, թալիշներին, քուրդերին եւ մարդի դաշտ նետում՝ նրանց մեջքի հետեւում թաքնվելով: Սակայն վերջիններս հասկանում են, որ դա իրենց հայրենիքը չէ, եւ ուրեմն ինչո՞ւ պետք է զոհեն իրենց կյանքը: Մի մոռացեք, նաեւ, որ ադրբեջանցիները ներքին լուրջ խնդիրների առաջ են կանգնած, ուստի Ալիեւը հերթապահ հայտարարություններ է անում», - հայտարարեց Մանվել Եղիազարյանը:





























