Հունիսի 2-ից 7-ը Երեւանում էր գտնվում Հայաստանի Հանրապետությունում պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայմանն աջակցող ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են,թ ե այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան մասնագետների հետ հանդիպումների ժամանակ քննարկվել է ռազմավարական վերանայման շրջանակներում պլանավորման նկատառումների մշակման մեթոդաբանությունը:
Այցի արդյունքներն ամփոփելու եւ փորձագիտական աջակցության հետագա ուղղությունները նախանշելու նպատակով հունիսի 6-ին խորհրդատվական խմբին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
ՀՀ պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման գործընթացն իրականացվելու է մինչեւ 2015թ․ ավարտը եւ նպատակաուղղված է անվտանգության միջավայրի համակողմանի գնահատման, սպառնալիքների չեզոքացման եղանակների բացահայտման, անհրաժեշտ ռեսուրսների պլանավորման եւ դրանց գործադրման ուղիների որոշման միջոցով մինչեւ 2020թ․ ՀՀ պաշտպանության եւ անվտանգության համակարգի կայուն զարգացմանը:





























