Ուկրաինայի մայրաքաղաքում տոմեքենա է պայթել, դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները, պայթյունատեխնիկները, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:
Ականատեսները պատմում են, որ պայթյունը որոտացել է առավոտյան ժ. 10-ի սահմաններում, երբ Գերագույն ռադայում ընթանում էր Ուկրաինայի նախագահի երդմնակալության արարողությունը: Մեքենայում եղել է միայն վարորդը, որն այժմ վերակենդանացման բաժանմունքում է, նրա ինքնությունը ճշտվում է: Պայթյունի պատճառներն անհայտ են: Կուտուզովի փողոցով դեպի կենտրոն երթեւեկությունը դադարեցվել է:
Պայթել է Infinity մակնիշի ավտոմեքենա: Ըստ ոստիկանության շրջանային բաժանմունքի պետ Վլադիմիր Բոնդարենկոյի՝ պայթյունի պատճառը չի ճշտվել: Տուժել է վարորդը, որը գտնվում է հիվանդանոցում: Նրա վիճակի մասին տեղեկություններ չկան, տուժածը վիրահատարանում է: Ամենայն հավանականությամբ, պայթյունը վարորդի նստատեղի տակից է եղել, քանի որ նստատեղը մեքենայյից դուրս են հանել: Մեքենայի պետհամարանիշները հանել են:





























