Թուրքիայում Աշխարհի թուրքական ֆորումի իմաստունների խորհրդի հերթական նիստի ժամանակ քննարկվել են նաեւ Թուրքիայում անօրինական աշխատող եւ ապրող հայաստանցիներին քաղաքացիություն տալու հարցերը:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Turkiye պարբերականը, Աշխարհի թուրքական ֆորումի իմաստունների խորհրդի հերթական նիստի ավարտին կայացվել է միջանկյալ որոշում, որով նախատեսվում է մի շարք առաջարկներ անել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Հայտնի մտավորականներից կազմված խորհրդի անդամները միջանկյալ որոշման մեջ դրական են որակել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հայերին ուղղված ցավակցական ուղերձը: Որոշման մեջ նաեւ առաջարկ է արվել Թուրքիայում անօրինական ապրող եւ աշխատող հայաստանցիներին Թուրքիայի քաղաքացիություն շնորհել:

Նշենք, որ տարբեր պնդումներով Թուրքիայում անօրինական ապրում են 15-ից 30 հազար հայաստանցի: