Էկոնոմիկայի նախկին փոխնախարարը նշանակվել է նախագահի խորհրդական:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Սերժ Սարգսյանը, հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` որոշում է կայացրել Կարինե Մինասյանին նշանակել Հայաuտանի Հանրապետության նախագահի խորհրդական:

Նշենք, որ Մինասյանը նախօրեին էր ազատվել էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից: