Ռուսաստանի Յարոսլավլի մարզում վթարի է ենթարկվել Ան-2 ինքնաթիռը: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել են ՌԴ ԱԻՆ-ից:

«14:00-ին տեղեկություն է ստացվել Ռիբինսկի շրջանի Ստարոսելյե գյուղում Ան-2 ինքնաթիռի վթարի մասին: Դեպքի վայր են մեկնել փրկարարներ»,- հաղորդել են գերատեսչությունում:

Ճշտվում է, թե որքան ուղեւոր է գտնվել ինքնաթիռում:

Իրավապահ մարմիններում առկա աղբյուրը հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, որ ինքնաթիռը մասնավոր անձի էր պատկանում: