Հունիսի 6-ին կեսգիշերին ծեծկռտուք է տեղի ունեցել Երեւանում գտնվող «Վայս» կարաոկե ակումբի մոտ, որին մասնակցել են ակումբի տնօրենն ու աշխատակիցը:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ վիճաբանությունը նախ սկսվել է ակումբի հաճախորդի եւ աշխատակցուհու` հաշվապահի միջեւ, որի ժամանակ հաճախորդը հայհոյել է նրան: Այնուհետեu ի պաշտպանություն աշխատակցուհու`միջամտել է տնօրենն ու սկսկվել է ծեծկռտուքը: Այն ստիպված են եղել հանդարտեցնել ոստիկանների միջամտությամբ, ովքեր ոստիկանության կենտրոնի բաժին են բերման ենթարկել տնօրենին եւ հաճախորդին:

Միջադեպը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են նաեւ ոստիկանությունից: Հայտնել են, որ կատարվում է քննություն: