«Օրինաց երկիր» կուսակցությունը, նախապես հայտարարված քաղաքական կոնսուլտացիանների շրջանակներում, գալիք շաբաթ՝ հունիսի 9-ից սկսում է խորհրդակցություններ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ, որոնց նպատակն է ձեւավորել միասնական քաղաքական օրակարգ ընտրական բարեփոխումների՝ մասնավորապես 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ: Այդ մասին ասվումէ կուսակցության մամուլի ծառայության հայտարարության մեջ:
«Օրինաց երկիր» կուսակցությունը ընտրական բարեփոխումները դիտարկում է որպես Հայաստանի քաղաքական համակարգի ժողովրդավարացման, կուսակցական համակարգի ինստիտուցիոնալ կայացման կարեւորագույն հրամայական:
ՕԵԿ-ը խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ հասարակությանը պատշաճ կերպով կտեղեկացնի շաբաթվա վերջում կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում:





























