Հայաստանի կենտրոնական բանկը հրապարակել է հունիսի 2-6-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների ամփոփ տվյալները:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 75,163,554 ԱՄՆ դոլար 412.84 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 85,270,338 ԱՄՆ դոլար 413.94 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 6,550,000ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 413.68 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 1,950,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 413.87 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,463,366 EUR 560.74 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 9,648,619 EUR 564,51 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 716,929,935 ՌԴ ռուբլի 11.74 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 99,746,813 ՌԴ ռուբլի 11,9 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Մայիսի 26-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 42.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 83 մլն ԱՄՆ դոլար: