Թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից այսօր տեղամասային հանձաժողովի նախագահները ստացել են Գորիսի համայնքի ղեկավարի ընտրությունների քվեաթերթիկները, անհրաժեշտ ձեւաթղթերն ու գույքը:
NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ խաչատրյանը մտել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով եւ նշել, որ դրսից լրագրողներ ու դիտորդներ են լինելու, եւ իրեն ավելորդ աղմուկ պետք չէ: Լիսկան նաեւ Վաչագան Ադունցի վստահված անձն է լինելու: Չի բացառվում, որ սա նրա համար հնարավորություն է, ընտրատարածքներում ազատ ելումուտ անելու, մարդկանց ահաբեկելու համար:
Հիշեցնենք, որ Գորիսի քազաքապետի ընտրությունները կայանալու են վաղը, թեկնածուները` երկուսը՝ Հրայր Յոլյան, Վաչագան Ադունց:





























