Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շենգավիթի համայնքի Բագրատունյաց փողոցի 25/27 շենքում: Այս շենքի բնակչուհու դին հայտնաբերվել է հարեւաններից մեկի տանը: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ դիակի վրա առկա են բռնության հետքեր:

Ըստ շենքում տարածված լուրերի, դեպքը սպանություն է, սակայն պաշտոնական տեղեկություն դեռ չկա: Թե ինչ հանգամանքներում է մահացել ու դին հայտնվել հարեւանի տանը, դեռ պարզվում է: Մահացած կինը 65 տարեկան է:

Միջադեպով արդեն զբաղվում են իրավապահները: Մանրամասներն ավելի ուշ: