Փրկարար ծառայությունը հունիսի 7-ին, ժամը 19.51-ին տեղեկատվություն է ստացել, որ միջպետական Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածում (մոտ 10-րդ կմ)` Թումանյան ավանի մոտակայքում, տեղի է ունեցել վթար.ավտոմեքենան կախվել է մոտակա ձորակը, առկա է գետն ընկնելու վտանգ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ձորից ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել «Օպել Կորսա» մակնիշի 49 60 GT պ/հ ավտոմեքենան (վարորդ Գ. Ք.):





























