Սեւան-Հրազդան ՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրացնեն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը: Նա նշել է, որ սակագնի մեջ հարկավոր է ներառել կասկադի արդիականացման վարկային ծրագրեր ՎԶԵԲ-ի կողմից, ինչպես նաեւ Ասիական զարգացման բանկի կողմից:

Կասկադի ընդհանուր ներդրումները գնահատվում են մոտ 4.4 մլրդ դրամ(10.6 մլն դոլար), որոնք ներառվելու են սակագնի մեջ աստիճանաբար, այդ թվում 2014թ.-ի ընթացքում 650 մլն դրամի չափով(մոտ 1.6 մլն դոլար՝ խմբ.):

Կասկադի սակագինն այժմ Հայաստանում ամենացածրն է վերջին երկու տարվա ընթացքում գրեթե չի փոխվել(2011թ.-ին 0.718 դրամ մեկ կՎտ/ժ դիմաց, իսկ 2013թ.-ին՝ 0.776 դրամ, կամ 0.2 ցենտ): Մեկ դրույք հաշվարկային սակագինը կբարձրանա 1.5 դրամով:

Հիշեցնենք, որ ՎԶԵԲ-ի եւ ԶԱԲ-ի վարկերը 25 մլն-ական եվրո չափով ստացվել են 2013թ.-ին եւ ուղղվել են կասկադի արդիականացմանը, կայանի միջին տարիքը կազմում  ավելի քան 50 տարի: «Միջազգային էներգետիկ  կորպորացիա» ՓԲԸ-ի գնահատականի համաձայն(ռուսական «ՌուսՀիդրո» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկություն)՝ բոլոր կայանների լիարժեք արդիականացման համար 1.5 մլրդ դոլար է հարկավոր:

Կասկադի հզորությունը կազմում է 561 ՄՎտ, կամ Հայաստանի գեներացնող հզորությունների 10 տոկոսը: