Գորիսի քաղաքապետի ընտրություններում, այսօր՝ հունիսի 8-ին, թիվ 37/6 ընտրատեղամասում թեկնածու Վաչագան Ադունցի (նրան սատարում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը) կողմնակիցներից մեկը առավոտյան ժամը 8-ից ընտրացուցակներում ճշտում է ընտողների անունները եւ մարդկանց ուղղորդում ընտրատեղամաս:

NEWS.am-ի թղթակիցը Գորիսից հայտնում է, որ քիչ առաջ մյուս թեկնածուի՝ Հրայր Յոլյանի վստահված անձը ոստիկաններին խնդրեց, որ դուրս հրավիրեն տվյալ անձին, որն առավոտից ընտրատեղաասում է եւ ակտիվորեն ուղղորդում է ընտրողներին:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 8-ին, տեղի են ունենում գորիսի քաղաքապետի ընտրությունները, որոնց մասնակցում են անկուսակցական Հրայր Յոլյանն ու ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը: Վերջինիս սատարում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ի սկզբանե քաղաքապետի պաշտոնի համար թեկնածություն էր դրել 4 մարդ, սակայն մայիսի 20-ին Արա Բուդաղյանն ու Տիգրան Կարապետյանը ինքնաբացարկ հայտնեցին: