Գորիսում այսօր՝ հունիսի 8-ին կայանալիք ընտրություններին քաղաքացիների պասիվություն է նկատվում, որը կանխատեսելի է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց թիվ 37 ընտրատարածքի նախագահ Արմեն Ստեփանյանը։

«Նկատվում է քաղաքացիների պասիվ մասնակցություն, սա իհարկե կանխատեսելի էր, խախտումներ այս պահի դրությամբ չկան։ Մամուլի հրապարակումների հետքերով գնում ենք, դեռ ոչ մի խախտում չենք հայտնաբերել, հրապարակված խախտումներն իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց նա։

Մեր հարցին՝ արդյոք կնիքի հետ կապված կամ անձնագրերի հետ կախված խնդիրներ կան՝ Արմեն Ստեփանյանը պատասխանեց, որ ոչ։

Նշենք, որ ընտրությունները սկզբից անցել է երեք ժամ։

Հիշեցնենք, որ թեկնածուները երկուսն են՝ անկուսակցական Հրայր Յոլյանն ու ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը։