Թուրքիայում ավտոբուսի վթարի հետեւանքով Վրաստանի քաղաքացիներ են տուժել: Այս մասին հունիսի 7-ին բրիֆինգում նշել է Վրաստանի ԱԳՆ հյուպատոսական բաժնի ղեկավար Գեորգի Տաբատաձեն:

Նա հայտնել է, որ վթարի հետեւանքով զոհվել է վարորդը, վիրավորվել՝ ավտոբուսի 24 ուղեւոր, որոնք եղել են Վրաստանի քաղաքացիներ: Տուժածներից 11-ը թեթեւ վնասվածքներ են ստացել եւ արդեն պատրաստվում են հայրենիք վերադառնալ, 13 մարդ գտնվում են Թուրքիայի տարբեր հիվանդանոցներում, հաղորդում է «Գռուզիա օնլայնը»:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել հունիսի 7-ին, ժամը 10-ի սահմաններում, Բոլու գյուղի մոտ, լեռնային տեղանքում: Վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ավտոբուսը բախվել է արգելապատնելին եւ շրջվել: