Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ու Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը «Ղրիմի ազատագրման համար» շքանշանների կարժանանան: Այդ մասին հայտարարել է Ղրիմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Ակսյոնովը Յալթայում «Փոխգործակցություն-2014» միջազգային ֆորումի ընթացքում:

Կադիրովին եւ Տկաչովին շքանշանները կփոխանցեն Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Դուկուվախա Աբդուրահմանովը եւ Կրասնոդարի երկրամասի օրենսդիր ժողովի նախագահ Վլադիմիր Բեկետովըը, ովքեր մասնակցել են ֆորումին, հաղորդում է «ՌԲԿ»-ն:

Մայիսի սկզբում հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գաղտնի հրամանով լրագրողների մեծ խմբի պարգեւատրել է «Ղրիմի Հանրապետությունում իրադարձությունների լուսաբանման օբյեկտիվության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի համար»:

«Վեդոմոստի»-ի տվյալներով՝ ամենաբարձր մրցանակներին են արժանացել ՆՏՎ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Կուլիստիկովը, ով արժանացել է «Հայրենիքն մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով, ինչպես նաեւ «ՎԳՏՌԿ»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Անտոն Զլատոպոլսկին, «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը եւ «Կոմսոմոլսկայա պրավդայի» գլխավոր խմբագիր Վլադիմիր Սունգորկին, որոնք նույնպես շքանշանի արժանացել, բայց IV աստիճանի:

Պարգեւատրվողների թվում են հաղորդավարներ Վլադիմիր Սոլովյովը, Տատյանա Միտկովան, Արկադի Մամոնտովը, Էրնեստ Մացկյավիչուսը, Իրադա Զեյնալովան եւ այլոք: