Վրաստանի երեք բնակիչ հունիսի 7-ին տուժել են Թբիլիսիի կենդանաբանական այգում երկու վագրերի հարձակման հետեւանքով:
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երիտասարդներն անցել են կենդանաբանական այգու ցանկապատն ու հայտնվել են արգելված տարածքում՝ վագրերի վանդակի հարեւանությամբ: Գիշատիչները թաթերով իրենց վանդակ են քաշել իրենց հանգիստը խաթարողներից մեկին: Ընկերները փորձել են խանգարել կենդանիներին: Արդյունքում երեքն է վնասվածքներ են ստացել:
Օգնության են հասել կենդանաբանական այգու անվտանգության աշխատակիցները: Այս պահին երկուսին արդեն դուրս են գրել, երրորդը ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժնում:





























