Հունիսի 8-ին Կահիրեի Բարձրագույն սահմանադրական դատարանի շենքում տեղի է ունեցել Եգիպտոսի նորընտիր նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի երդման արարողությունը:
Եգիպտոսի ժողովրդին հավատարմության երդումի տեքստ պաշտպանության նախկին նախարարը կարդացել է ՍԴ-ի 13 դատավորների ներկայությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ Եգիպտոսում հունիսի 3-ին հայտարարել են մայիսի 26-28-ն անցկացված արտահերթ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները: Աս-Սիսիի օգտին քվեարկել էր ընտրողների 96,9 տոկոսը: Նրա միակ մրցակից սոցիալիստ-նասերիստ Համդին Սաբահին հավաքել էր ձայների 3,9 տոկոսը:
Երդմնակալությունից հետո նախագահը կուղեւորվի նստավայր՝ «Ալ-Իթթիհադիա» պալատ, որպեսզի ընդունի օտարերկրացի պատվիրակությունների շնորհավորանքները:





























