Թուրք ոստիկանները Դիարբեքիր նահանգում անկարգությունների ժամանակ երկու քուրդի են գնդակահարել: Տուժել է ոստիկանության մեկ աշխատակից:
Մի քանի հարյուր ցուցարարներ, ովքեր բողոքում են ռազմական նոր անցակետերի շինարարության դեմ, սկսել են իրավապահների վրա «Մոլոտովի կոկտեյլներ» նետել: Ի պատասխան ոստիկանները կրակ են արձակել, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին:
Արդեն մի քանի շաբաթ բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունենում Դիարբեքիրում, որտեղ բնակչության մեծ մասը քրդեր են: Մասնավորապես, ցուցարարներն արգելափակում են խոշոր ավտոճանապարհները:





























