Այսօր` հունիսի 8-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են ընթանում հանրապետության թվով 59 համայնքներում, որոնցից 40-ում` համայնքի ղեկավարի եւ 31-ում` ավագանու անդամի ընտրություններ:
ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` առավոտյան 8.00-ին բացվել են ընտրությունների համար ձեւավորված բոլոր 73 ընտրական տեղամասերը:
Մասնավորապես, ընտրություններ են տեղի ունենում Սյունիքի, Գեղարքունիքի Կոտայքի, Լոռիի մարզերի մի շարք համայնքներում:
Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունն ընթանում է բնականոն հունով:





























