Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 02.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի  մարզի Կոշ գյուղի 6-րդ փողոցի թիվ 2 տանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են Հ. Կ.-ին պատկանող թիվ 1 տանը կից շինության տանիքից 30 քմ հատված եւ ներսում աթար՝ մոտ 9 խմ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.40-ին, մարվել` 04.05-ին: