Վրաստանը մինչեւ 2014թ.-ի ավարտն էապես կկրճատի իր ռազմական կոնտինգենտն Աֆղանստանում: Այդ մասին հաղորդել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

Նախարարը պատմել է, որ համապատասխան որոշումը կայացվել է երկրի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում եւ այժմ հաստատվել է խորհրդարանի ու նախագահի կողմից:

Աֆղանստանում վրացի զինծառայողների թիվը 1500-ից հասել է 250-ի: «Դա կլինի ոչ թե ռազմական առաքելություն, այլ աֆղանական անվտանգության ուժերի աջակցության առաքելություն»,- նշել է Ալասանիան, հայտնում է «Ինտերֆաքսը»: