Գորիսում այսօր՝ հունիսի ութին, կայանալիք քաղաքապետի ընտրություններին ժամը 15:00-ի դրությամբ մասնակցել է 6818 ընտրող։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց թիվ 37 ընտրատարածքի նախագահ Արմեն Ստեփանյանը։
Նրա փոխանցմամբ՝ ընտրախախտումներ եւ բողոքներ չեն արձանագրվել, ընտրություններն ընթանում են նորմալ հունով։
Նշենք, որ Գորիսում այսօր ընդհանուր թվով պետք է ընտրենն ավելի քան 16 հազար քաղաքացի։ Գործող ընտրատեղամասերում ընտրողների միջին վիճակագրությունը 700-800-ն է։ Ամենամեծ եւ ամենակտիվ ընտրատեղամասերից մեկում՝ թիվ չորս ընտրատեղամասում, որտեղ ընտրել է նաեւ Գորիսի քաղաքապետի թեկնածու Վաչագան Ադունցը, ժամը 17:00-ի դրությամբ ընտրել է ինը հարյուր քաղաքացի։
NEWS.am-ի թղթակիցը Գորիսից հաղորդում է, որ այս պահին անձրեւում է եւ այդ պատճառով մարդկանց հոսքը ընտրատեղամասեր գրեթե դադարել է։
Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետի թեկնածուներն են անկուսակցական Հրայր Յոլյանն ու ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը։





























