ԱՄՆ Նեւադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում կիրակի օրն անհայտ մի տղամարդ եւ կին փողոցում կրակոցներ են արձակել: Հրաձգության հետեւանքով զոհվել են երկու ոստիկան եւ պատահական անցորդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ լրատվամիջոցների` չարագործներն իրավապահների վրա հարձակվելիս ղավել են «սա հեղափոխություն է»: Մի քանի րոպե անց կինը կրակել է իր համախոհին եւ ինքնասպան եղել: «Մենք չգիտենք, թե որն է այդ միջադեպի պատճառը, - նշել է շերիֆ Դուգլաս Գիլեսփին: - Սպաները պարզապես ճաշում էին, երբ սկսվեց հրաձգությունը»:





























