Երկրի արհեստական արբանյակները հանգստյան օրերին Ինդոնեզիայի Սումատրա կղզում հայտնաբերել են 227 անտառային հրդեհի օջախ, որն ամենախոշոր թիվն է վերջին երեք ամիսների ընթացքում, փոխանցում է «Անտարա» ազգային տեղեկատվական գործակալությունը:
Ըստ արբանյակների տվյալների` հրդեհի օջախները գրանցվել են մոլորակի մեծությամբ վեցերորդ կղզու գրեթե ողջ տարածքով. Աչեխ, Հյուսիսային Սումատրա, Ջամբի, Արեւմտյան Սումատրա, Ռիաու եւ Հաավային Սումատրա նահանգներում: Ըստ տարերային աղետների հետեւանքների վերացման նահանգային գերատեսչության պետ Սաիդ Ակլուլ Ամրիի` Ռիաուի իշխանությունները փորձում են մարել հրդեհներն օդից, ինչպես նաեւ անձրեւներ առաջացնել բռնկման վայրերում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Սեզոնային անտառային հրդեհները ամեն տարի բռնկվում են Ինդոնեզիայի տարածքի հազարավոր հեկտարներում, իսկ ծուխը տարածվում է հարեան երկրներում: 1997-98 թթ. հրդեհների հասցրած վնասը կազմել էր 9 միլիարդ դոլար: Այս տարվա փետրվարին Ռիաուում արդեն արտակարգ դրություն հայտարարվել էր, երբ կրակով էր բռնկվել 6 հազար հա տարածք:





























