ՀԱՀ-ի նախագահ Ջեյqոբ Զուման դուրս է գրվել հիվանդանոցից, փոխանցում է Reuters գործակալությունը: Հունիսի 7-ին նա տեղափոխվել էր հիվանդանոց` զննում անցնելու նպատակով: Նախագահի գրասենյակի պաշտոնական հաղորդագրությունում նշվել է, որ «բժիշկները գոհ են նրա առողջական վիճակից»: Ավելի վաղ ՀԱՀ-ում իշխող Աֆրիկայի ազգային կոնգրեսը հայտնել էր, որ Զոման պետք է հանգստանա` ծանր նախընտրական քարոզարշավից հետո, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 72-ամյա Զուման իրեն վատ էր զգացել Պրետորիայի արվարձանում կուսակցության կոնֆերանսում կարճ ժամանակով ներկա գտնվելուց հետո: Նա համառոտ ներկայացրել էր քաղաքական իրավիճակը երկրում եւ լքել նիստը:

Հասանելի է
русскийՏեղադրություն




























