Ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքի լրագրողները, որոնց ձերբակալել էր Ուկրաինայի ազգային գվարդիան եւ հանձնել Ուկրաինայի անվտանգության ծառայությանը, հայտարարել են, որ ուկրաինացի ուժայինները ֆիզկական բռնություն են գործադրել, փոխանցում է հեռուստաալիքի կայքը: « Քաղցած էինք, շոգ էր, կեղտոտ եւ տեղ-տեղ` ցավոտ: Մեզ ոչ այնքան տանջում էին, որքան ֆիզիկական բռնություն գործադրում, պարզելու համար, թե աշխատում ենք արդյոք որեւէ հատուկ ծառայության համար, արդյոք ուղարկված կազակներ չենք», — ասել են լրագրողները` ՌԴ պաշտպանության նախարարության օդանավով Մոսկվա ժամանելուն պես, փոխանցում է Gazeta.ru-ն: Օպերատոր Անդրեյ Սուշենկովը եւ ձայնային ռեժիսոր Անտոն Մալիշեւը նաեւ պատմել են, որ իրենց երկու օր պահել են «առանց ջրի` նեղվածք շինությունում, ամենաշոգ վայրում»: Լրագրողներին ազատել են հունիսի 9-ի գիշերը: Նրանց ռուսական կողմին հանձնել են Բելգորոդի մարզի «Նեխոտեեւկա» անցակետում:
«Զվեզդա»-ի լրագրողներ. Քաղցած էինք, շոգ էր, կեղտոտ եւ տեղ-տեղ` ցավոտ

Հասանելի է
русский



























