Բրազիլիայի Պարանա նահանգում տեղատարափ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղների պատճառով  զոհվել է ինը մարդ, փոխանցում է Վենեսուելայի El Nacional հրատարակչությունը:

Ամենից շատ տուժել է նահանգի կենտրոնական Գուարապուավա քաղաքը, ընդհանուր առմամբ տուժել է 70 քաղաք, ջրածածկ ենբազմաթիվ տներ, որոնցում ընդհանուր առմամբ ապրում է  48 հազար մարդ: Որոշ մայրուղիներ ջրի տակ են անցել: Իշխանությունները մտադիր են առաջիկա ժամերին արտակարգ դրություն հայտարարել: Ըստ օդերեւութաբանների` ուժեղ անձրեւները կշարունակվեն եւս մեկ օր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: 

Պարանայի մայրաքաղաք Կուրիտիբայում տեղի են ունենալու ֆուտբոլի աշխարհի առաջնության մի քանի խաղեր: Այնուամենայնիվ, այնտեղ անձրեւներն այնքան էլ ուժեղ չեն եղել, եւ լուրջ հետեւանքներ չկան: