ԱՄՆ-ում 111 տարեկան հասակում վախճանվել է քիմիկոս եւ հոգեբան Ալեքսանդր Իմիչը, փոխանցում է NBC-ն:
2014 թ. ապրիլին Իմիչն ընդգրկվել էր Գինեսի ռեկորդների գրքում` որպես աշխարհի ամենատարեց տղամարդ, փոխանցում է Gazeta.ru-ն:
Ալեքսանդր Իմիչը ծնվել էր 1903թ. ` Ռուսական կայսրության Չենստոխովա քաղաքում (ներկայիս Լեհաստանի տարածքում): 1950-ականների սկզբին ընտանիքի հետ արտագաղթել էր ԱՄՆ:
Լրագրողների հարցին, թե որն է երկարակեցության գաղտնիքը, Իմիչը պատասխանել է, որ իր գաղտնիքը սպորտով զբաղվելն է, ալկոհոլից զերծ մնալը եւ ճիշտ սննդակարգը, որի հիմքը հավի մսից եւ ձկնեղենից պատրաստված կերակրատեսակներն են:





























