ՌԴ ՔԿ-ն չի բացառում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների նկատմամբ միջազգային հետախուզություն հայտարարելը, որոնք պատասխանատու են 2008 թ. Հարավային Օսիայում կատարված իրադարձությունների համար, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ՔԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
«Ըստ քննության` Վրաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց շարքում են նախագահ Սահակաշվիլին, պաշտպանության նախարար Կեզերաշվիլին, ներքին գործերի նախարար Մերաբիշվիլին եւ այլք, իրենց գլխավոր նպատակն են համարել Հարվային Օսիայում ապրող օսերի ոչնչացումը», - ասել է Մարկինը: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ նշված անձինք քրեական հետապնդումից միջազգային անձեռնմխելիություն են ունեցել:
«2008թ. օգոստոսի 7-ին վրացի սկսեցին քաղաքացիական շինությունների եւ ռուս խաղաղապահների դիրքերի գնդակոծումը: գործադրեցին տանկեր եւ հրետանի», - ասել է ՔԿ-ի ներկայացուցիչը: Նա նաեւ հիշեցրել է, որ «այն ժամանակ Վրաստանի կողմում հանդես էին գալիս Ուկրաինայի ազգայնական կազմակերպության ներկայացուցիչները»:
«Հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում նոր նախագահի եւ կառավարության օրոք, Հարավային Օսիայի տարածքում կատարված հանցագործություններին մասնակից անձինք զրկվել են իրենց պաշտոններից, ՔԿ-ն դիտարկում է նրանց նկատմամբ մեղադրական վճիռ կայացնելու եւ միջազգային հետախուզում հայտարարելու հարցը», - հայտնել է Մարկինը:
2008 թ. օգոստոսին Հարավային Օսիայում սպանվել էր 162 խաղաղ բնակիչ, 255-ը վիրավորվել էին: Զոհվել էր ռուսաստանցի 10 խաղաղապահ, 42-ը` վիրավորվել:





























