Փրկարար ծառայությունը հունիսի 9-ին, ժամը 06.30-ին տեղեկություն է ստացել, որ Չարենցավան-Ալափարս միջհամայնքային ավտոճանապարհին վթար է եղել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Ալափարս-Արզական ավտոճանապարհի 1-ին կմ-ում «Պեժո» մակնիշի 22ՍՍ826 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչից վարորդ Վ. Պ.-ը (ծնվ. 1990թ.) տեղում զոհվել է:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել Վ.Պ.-ի դին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: