Հայաստանի 59 հայանքներում հունիսի 8-ին անցկացվել են համայնքի ղեկավարի ընտրություններ:
Ջերմուկում հաղթել է ներկայիս քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Հովհաննիսյանը, որը հավաքել է 2286 ձայն, իսկ մյուս թեկնածուն՝ Կորյուն Ստեփանյանը, 1059 ձայն: Նշենք, որ այս համայնքում ընտրություններին մասնակցել է 3446 քաղաքացի:
Վայոց Ձորում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել նաեւ սահմանամերձ Խաչիկ գյուղում, որտեղ հաղթել է Վարդան Ներսիսյանը՝ 378 ձայնով:
Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքում հաղթել է կին թեկնածուն՝ ներկայիս գյուղապետ Թագուհի Բոյախչյանը: Նա հավաքել է 105 ձայն: Նշենք, որ այստեղ ընտրություններին մասնակցում էր 108 քաղաքացի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ քաղաքապետի ընտրություններ անցկացվել են նաեւ Գորիսում, որտեղ հաղթել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թեկնածուն՝ ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը: Վերջինիս ստացած ձայները կրկնակի գերազանցում են մյուս թեկնածուին՝ անկուսակցական Հրայր Յոլյանին:





























