Կոսովոյի խորհրդարանական ընտրություններում առաջատարն է Կոսովոյի իշխող Դեմոկրատական կուսակցությունը, հայտարարել է Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչին, փոխանցում է Agence France-Presse-ը:

Հաշիմ Տաչիի կուսակցությունն առաջատարն է ձայների 30%-ով` ԿԸՀ-ի կողմից  քվեաթերթիկների 15%-ի հաշվարկից հետո:

Երկրորդ տեղում է (24%) Կոսովոյի ընդդիմադիր Դեմոկրատական  միությունը, որը գլխավորում է  Պրիշտինայի նախկին քաղաքապետ Իսա Մուսթաֆան, փոխանցում է  Gazeta.ru-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կոսովոյի խորհրդարանական ընտրություններն ընթանում են առանց լուրջ խախտումների: