Չինաստանի հարավարեւմտյան Յունան նահանգի Չուսյուն քաղաքում պայթյունի հետեւանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել` չորսը, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը:
Ըստ տվյալների` պայթյունը տեղի է ունեցել «Ճանապարհակամրջային չորրորդ ինժեներական ընկերության» բնակելի գոտու տարածքում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Դեպքի վայրում աշխատում են հրշեջները եւ ոստիկանները, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Պայթյունի հետեւանքների մասին առայժմ չի հաղորդվում:





























