Պակիստանում Իրանին սահմանակից քաղաքի ռեստորանի վրա հարձակման հետեւանքով զոհվել է 23 մարդ, յոթն էլ՝ վիրավորվել, փոխանցում է «Ֆրանս Փրեսս» գործակալությունը` վկայակոչելով տեղի իշխանություններին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Միջադեպը տեղի է ունեցել Բելուջստան նահանգի սահմանամերձ Թաֆթան քաղաքում: Հարձակման է ենթարկվել տեղի ռեստորանը, որտեղ կանգ էին առել Իրանից վերադարձած շիա ուխտավորները, հայտնել է նահանգի ներքին գործերի նախարար Աքբար Դուրանին:
Ըստ նրա` հարձակվողները չորսն են եղել, երկու մահապարտները ռումբ են պայթեցրել, մյուս երկուսը` կրակել: Դեռ ոչ ոք հանձն չի առել հարձակման պատասխանատվությունը:





























