Պակիստանի «Թալիբանը» հանձն է առել երկրի խոշոր Կարաչի քաղաքի օդանավակայանի վրա հարձակման պատասխանատվությունը:  Օդանավակայանում վերահսկողությունը վերականգնելու մասին իշխանությունների հայտարարությունից մի քանի ժամ անց այնտեղ նորից փոխհրաձգություն է սկսվել:  

Հաղորդվում է նաեւ առնվազն երկու նոր պայթյունների մասին: Զինվորականները աջակցություն են ուղարկել օդանավակայան: Զինված գրոհայիններին հարձակման հետեւանքով ավելի վաղ զոհվել էր 23 մարդ` ներառյալ 10 հարձակվողները, փոխանցում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Հարձակման թիրախը օդանավակայանի հին սպասասրահն էր, որն օգտագործվում է ավիաբեռնափոխադրումների, ինչպես նաեւ  VIP չվերթների համար: Հարձակվողները ռումբեր են նետել տերմինալի շենքի վրա եւ կրակել օդանավակայանի հսկիչների ուղղությամբ:

Ավելի վաղ Պակիստանի «Թալիբանի»  գրոհայինները նման հարձակումներ էին գործել ռազմածովային եւ ավիացիոն զորակայանների վրա: