Չինաստանի արեւելքում` Ցզյանսու նահանգի վարչական կենտրոն Նանկինի քիմիական գործարանում հզոր պայթյուն է հնչել: Դեպքի վայր են ժամանակ շուրջ մեկ տասնյակ հրշեջ եւ շտապ օգնության մեքենաներ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Միջադեպը հունիսի 9-ին` տեղական ժամանակով ժամը մոտ 13:00-ին է տեղի ունեցել: «Վեյբո» որոնողական համակարգում տեղակայված կադրերում սեւ ծխի խիտ քուլաներ են երեւում:
Պայթյունի պատճառների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում: Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ եւս չկան, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում սա արդեն երկրորդ նմանատիպ միջադեպն է: Մայիսի 30-ին պայթյուն էր տեղի ունեցել նույն նահանգում գտնվող «Շուգուան» քիմիական ձեռնարկության տարածքում: Ականատեսների վկայությամբ, պայթյունի ձայնը երկու կիլոմետր հեռավորությունից լսելի է եղել:





























