Այսօր` հունիսի 9-ին Վրաստանում` Քութաիսի-Սամտրեդիա մայրուղու վրա երեխաներին էքսկուրսիայի տեղափոխող միկրոավտոբուս է վթարի ենթարկվել: Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ, այն Subaru մակնիշի մարդատար ավտոմեքենայի է բախվել, որի արդյունքում հրդեհ է բռնկվել:

Վթարից քիչ ժամանակ անց հրշեջ եւ շտապ օգնության մեքենաներ են դեպքի վայր ժամանել: Տարբեր աստիճանի այրվածք ստացած երեխաներին Քութաիսիի հիվանդանոց են տեղափոխել: Նրանց մեծ մասի վիճակը կայուն է գնահատվում:

Նախնական տվյալներով, վթարի պատճառը վարորդների անզգուշությունն ու թույլատրելի արագության գերազանցումն է, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»: