Հունիսի 9-ի առավոտյան ժամը մոտ 05:00-ին Ուկրաինայի Նիկոլաեւ քաղաքի Մոլոդոգվարդեյսկի 28 հասցեում գտնվող հինգհարկանի շենքի առաջին մուտքի վերջին երկու հարկերում պայթյուն է հնչել:  Տեղեկությունը «ՆիկՎեստի» կայքն է հաղորդում:

Մի քանի կիլոմետր տրամագծով լսելի պայթյունի հետեւանքով անգամ հարեւան շենքերի ապակիներն են ջադրվել: Միջադեպի վայր են ժամանել ԱԻ գործակալներ, բժիշկներ, ոստիկաններ, փորձագետ-քրեագետներ եւ գազի մասնագետներ: Փրկարարներն այսպես կոչված «լռության րոպե» են նախաձեռնել` պարզելու համար, թե արդյոք ավերակների տակ կենդանի մարդ է մնացել:

Շենքի տանիքի` պայթյունի վայրից վեր գտնվող հատվածը եւ հինգերորդ հարկի պատշգամբներից մեկն ամբողջովին ավերվել են: