ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 9-ին Մոսկվա է մեկնել:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե պատվիրակությունը մեկնել է հունիսի 10-ին կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:





























