Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հայտարարել է, որ կազմակերպությունը չի ճանաչում Հարավային Օսիայում հունիսի 8-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Տեղեկությունը, դաշինքի կայքում հրապարակված հաղորդագրությունը վկայակոչելով, ՌԻԱ-Նովոստի գործակալությունն է փոխանցում:
«Այդ ընտրությունները Վրաստանում ծավալված իրավիճակի խաղաղ եւ կայուն կարգավորմանը չեն նպաստում», - նշվում է Ռասմուսսենի հայտարարության տեքստում: Գլխավոր քարտուղարը մեկ անգամ եւս հիշեցրել է, որ դաշինքի երկրները Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը չեն ճանաչում:
Ավելի վաղ ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավարի ներկայացուցիչ Քեթրին Էշտոնը հայտարարել էր, թե Եվրամիությանը չի ճանաչում այն սահմանադրական եւ օրենսդրական շրջանակները, որոնց հղմամբ Հարավային Օսիայում խորհրդարանական ընտրություններ են կազմակերպվել:
Հիշյալ ընտրությունները թվով վեցերորդն են` ինքնահռչակ Հարավայի Օսիայի պատմության մեջ:





























